"Ոչ" ասելու հմտություն


Հաճախ անհրաժեշտ է կասկածելու և փաստարկներ բերելու փոխարեն պարզապես ասել "ոչ": Սակայն դա այնքան էլ հեշտ չէ: Մարդուն անհրաժեշտ են որոշակի հմտություններ, որպեսզի նա հոգեբանորեն և սոցիալապես պատրաստ լինի դիմակայելու առողջության համար վնասակար վարքագծին նպաստող ճնշումներին: Որպեսզի արդյունավետ դիմակայեք նման ճնշումներին և զերծ մնաք վտանգահարույց վարքագծի դրսևորումներից, ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել "ոչ" ասելու որոշ հմտություններ՝ հնարավոր սադրիչ իրավիճակների ստեղծվելուց շատ ավելի վաղ: "Ոչ" ասելուն նախապատրաստվելու համար ստորև առաջարկվում են որոշ խորհուրդներ.
1. նախապես պատրաստվեք որոշում կայացնելուն,
2. Հստակեցրեք ձեր "ոչ" ասելու որոշումը,
3. օգտվեք ընտրության հնարավորությունից,
4. վերանայեք "այո" կամ "ոչ" ասելու բոլոր պատճառները,
5. հաշվի առեք ձեր որոշման հետևանքները,
6. կայացրեք ձեր որոշումը,
7. գնահատեք ձեր որոշումը,
8. եղեք խելամիտ և խուսափեք այնպիսի իրավիճակներից, երբ "ոչ"-ն ասվում է հարկադրաբար:
Հիշե՛ք, որ որոշումներ կայացնելիս պետք է լինել խելամիտ և խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ "ոչ"-ը կամ "այո"-ն ասվում են հարկադրաբար՝ ձեր համոզմունքներին հակառակ: Օրինակ՝ պետք է խուսափել այնպիսի մարդկանց հետ մենակ մնալուց, որոնց դուք չեք վստահում, և այնպիսի շրջապատում գտնվելուց, որոնք վատ կարծիք ունեն ձեր վարքագծի մասին:

Комментариев нет:

Отправить комментарий