Показаны сообщения с ярлыком Հոգեբանի անկյուն. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Հոգեբանի անկյուն. Показать все сообщения

Ամոթի զգացումը ալկոհոլային կախվածություն է առաջացնում


Ամաչեցնել, որպեսզի մարդուն ճիշտ ուղու վրա դնել: Տհաճ ընդունելությունը բավականին հաճախ են կիրառում կյանքի տարբեր իրավիճակներում՝ հուսալով, որ այն դրական արդյունք կբերի: Ցավոք սրտի, այդպիսի մոտեցումը միայն զգալիորեն խորացնում է խնդիրը, ինչպես և ալկոհոլամոլության դեպքում: Բրիտանական Կոլումբիայի (Կանադա) համալսարանի գիտնականների ենթադրությունների համաձայն՝ ամոթի զգացումը չի կանգնեցնում ալկոհոլամոլությունը, ընդհակառակը՝ մարդուն ստիպում է "նոր թափ ձեռք բերել": Մասնավորապես շատ ծանր է աշխատանքը նրանց հետ, ովքեր վերջերս են թողել խմելը. ամոթի ու մեղավորության զգացումը հաճախ ամեն ինչ իրենց շուրջն են վերադարձնում, - ասվում է Clinical Psychological Science-ի հաղորդագրություններից մեկում:

Հաստատակամ հաղորդակցություն


Կյանքը մարդկանց առջև մշտապես խնդիրներ է դնում և պահանջում դրանց վերաբերյալ կայացնել հստակ որոշումներ: Ոմանք, չընդունելով ընկերների այս կամ այն առաջարկը, չեն կարողանում մերժել և "ոչ" ասել, և հակառակը, հոգու խորքում համամիտ լինելով՝ դժվարանում են "այո" ասել: Բայց, ինչպես դիպուկ նշել է համաշխարհային գրականության սյուներից մեկը՝ իսպանացի մեծ մտածող Սերվանտեսը, "Լավ է շիկնանքը դեմքին, քան բիծը՝ սրտին":
Անհրաժեշտ է մշտապես և բոլոր հանգամանքներում պաշտպանել սեփական դիրքորոշումը, ասել այն, ինչ մտածում եք և մտածել, թե ինչ եք ասում: Արտահայտեք ձեր ներքին համոզմունքը, որը կարող է լինել նաև ընդհանուր կարծիքի արտահայտություն: Ամեն ոք պետք է ունենա իր համոզմունքը պաշտպանելու արիություն: Իսկ ով վախենում է, թե ուրիշները կհարձակվեն իր տեսակետների վրա, ուրեմն ինքն այնքան էլ վստահ չէ դրանցում, քանզի շատերի համոզմունքները սովորությունից ավելին չեն:
Սեփական համոզմունքները հստակ և վստահորեն ներկայացնելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ: Ահա մի քանի խորհուրդներ.

"Ոչ" ասելու հմտություն


Հաճախ անհրաժեշտ է կասկածելու և փաստարկներ բերելու փոխարեն պարզապես ասել "ոչ": Սակայն դա այնքան էլ հեշտ չէ: Մարդուն անհրաժեշտ են որոշակի հմտություններ, որպեսզի նա հոգեբանորեն և սոցիալապես պատրաստ լինի դիմակայելու առողջության համար վնասակար վարքագծին նպաստող ճնշումներին: Որպեսզի արդյունավետ դիմակայեք նման ճնշումներին և զերծ մնաք վտանգահարույց վարքագծի դրսևորումներից, ձեզ անհրաժեշտ է ձեռք բերել "ոչ" ասելու որոշ հմտություններ՝ հնարավոր սադրիչ իրավիճակների ստեղծվելուց շատ ավելի վաղ: "Ոչ" ասելուն նախապատրաստվելու համար ստորև առաջարկվում են որոշ խորհուրդներ.
1. նախապես պատրաստվեք որոշում կայացնելուն,
2. Հստակեցրեք ձեր "ոչ" ասելու որոշումը,
3. օգտվեք ընտրության հնարավորությունից,
4. վերանայեք "այո" կամ "ոչ" ասելու բոլոր պատճառները,

Հոգեբանական թեստ.պատրա՞ստ եմ արդյոք ծնող դառնալուն


Թեստ երիտասարդ մարդկանց համար 


Մտորեք այդ խնդրի շուրջ, անկեղծորեն պատասխանեք ստորև նշված հարցերին՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքներն ու հետևանքները: Պատասխանները նշեք՝ Ա(այո), Ո(ոչ), ՀՉ(համոզված չեմ).

1. Արդյո՞ք բավականաչափ հասուն մարդ եմ սեռական կյանք սկսելու և ընտանիք կազմելու համար:
2. Հոգատար կլինե՞մ ապագա ամուսնուս/կնոջս նկատմամբ:
3. Երեխաներ սիրու՞մ եմ:
4. Երկուսս էլ պատրա՞ստ ենք երեխաներ ունենալուն:
5. Կազդի՞ արդյոք այս տարիքում ծնող դառնալը մեր ապագա ծրագրերի վրա:
6. Կարո՞ղ եմ արդյոք այս տարիքում ապավեն լինել երեխայիս:
7. Պատրա՞ստ եմ խնամել և դաստիարակել երեխայիս:
8. Եթե չկարողանամ հոգալ երեխայիս բոլոր կարիքները, ապա կա՞ որևէ մեկը, որին կարելի է վստահել:
9. Ես իրո՞ք հիմա ցանկանում եմ ծնող դառնալ:

Փորձեք լիցքաթափվել


Երբեմն պատահում է, որ իրավիճակից ելնելով՝ շատ անհանգիստ և լարված եք լինում և լիցքաթափվելու կարիք եք զգում: Նման դեպքերում փորձեք կիրառել լարվածությունը նվազեցնելու հետևյալ տեխնիկան, որն ընդամենը տասը վայրկյան է պահանջում և կարող է կիրառվել ցանկացած պահի.
1. Երբ լարվածություն եք զգում, ասացեք ինքներդ ձեզ. "դա առնվազն անմտություն է, ինչը ես չեմ հանդուրժի իմ մարմնի նկատմամբ":
2. Խորը շունչ քաշեք:
3. Պատկերացրեք, որ ձեր լարվածությունը ձեր գլխում է, և դանդաղ արտաշնչելով պատկերացրեք, որ այն դուրս է գալիս ձեր քթանցքներից:
4. Երկրորդ անգամ խորը շունչ քաշեք:
5. Այժմ պատկերացրեք, որ ձեր լարվածությունը ձեր մարմնում է, և դանդաղ արտաշնչելով՝ պատկերացրեք, որ այն դուրս է գալիս ձեր ձեռքերից և ոտնաթաթերից: