Ամոթի զգացումը ալկոհոլային կախվածություն է առաջացնում


Ամաչեցնել, որպեսզի մարդուն ճիշտ ուղու վրա դնել: Տհաճ ընդունելությունը բավականին հաճախ են կիրառում կյանքի տարբեր իրավիճակներում՝ հուսալով, որ այն դրական արդյունք կբերի: Ցավոք սրտի, այդպիսի մոտեցումը միայն զգալիորեն խորացնում է խնդիրը, ինչպես և ալկոհոլամոլության դեպքում: Բրիտանական Կոլումբիայի (Կանադա) համալսարանի գիտնականների ենթադրությունների համաձայն՝ ամոթի զգացումը չի կանգնեցնում ալկոհոլամոլությունը, ընդհակառակը՝ մարդուն ստիպում է "նոր թափ ձեռք բերել": Մասնավորապես շատ ծանր է աշխատանքը նրանց հետ, ովքեր վերջերս են թողել խմելը. ամոթի ու մեղավորության զգացումը հաճախ ամեն ինչ իրենց շուրջն են վերադարձնում, - ասվում է Clinical Psychological Science-ի հաղորդագրություններից մեկում:

Գիտնականները հանդիպել են մի քանի հարյուրավոր ալկոհոլամոլների հետ, ովքեր գտնվում են վերականգնման ճանապարհին: Հետազոտողները շատ են շփվել ինչպես հիվանդների, այնպես էլ նրանց շրջապատող մարդկանց հետ՝ վերլուծելով այն միջավայրը, որտեղ ապաքինվողներն ապրում են: Եվ քանի որ մարդիկ հաճախ ստում են՝ պատասխանելով "չե՞ք ամաչում" հարցին, հոգեբանները ենթադրություններ են արել՝ հիմնվելով ոչ խոսքային ազդակների և հարազատների վկայությունների վրա, այլ ոչ երբեք՝ խմող մարդու: Դրանից բացի, փորձել են հասկանալ, թե ընտանիքում կամ ընկերների շրջանում վերադառնում են արդյո՞ք ալկոհոլամոլության հարցին՝ հանդիմանելով նախկին հարբեցողի անցյալի գործերը: Բավականին լայնամասշտաբ հարցումներից հետո հետևել են բոլոր կամավորի կյանքի յուրաքանչյուր իրադարձությանը: Ինչպես պարզվել է, ալկոհոլամոլությամբ տառապող այն մարդիկ, որոնք իրենք են ամոթի զգացում ապրել կամ գտնվել են այդպիսի "ամոթալի" իրավիճակներում , զգալիորեն հաճախ են վերադարձել կործանող սովորությանը: Ինչն է հետաքրքիր. գիտնականները ստիպված են եղել "ամոթի" ու "մեղքի" միջև հստակ սահման անցկացնել: Եթե մարդու հետ ճիշտ շփվել, չամաչեցնել նրան, բայց ցույց տալ, թե ինչպես են տառապել ընտանիքի անդամները ալկոհոլամոլության պատճառով (հենց դրանով, մեծ հաշվով, ձևավորել մեղքը), կարելի է բարի գործ անել, քանի որ մեղքը պահում է նախկին կախվածություն ունեցողներին խնդիրների նոր փուլից: Իսկ ահա ամոթի դեպքում վճիռը միանշանակ է. շատ վնասակար է, - պատմել են Հոգեբանական գիտությունների ասոցիացիայի հոգեբանները:   

Комментариев нет:

Отправить комментарий