Իմ ամանորյա մաղթանքը

Ողջու՜յն, բարեկամս,

Եվ ահա կրկին դեկտեմբերի 31-ն է՝ տարվա վերջին օրը: Սովորաբար այդ օրը մենք ամփոփում ենք տարին, վերլուծում և գնահատում նախորդ տարվա մեր գործողությունները, ձեռքբերումներն ու նվաճումները: Ես ևս անմասն չմնալով այդ ամենից՝ այսօր որոշեցի կիսվել քեզ հետ: 
Անցնող տարին ինձ համար նշանավորվեց նոր ու իսկական ընկերների և գիտելիքների նոր պաշարների ձեռքբերումներով, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն: Ընկերներս իմ իրական երջանկության անբաժանելի մասն են: Հուսամ՝ գալիք տարում նրանց թիվը կավելանա:
Չեմ ուզում կրկնել ավանդական շնորհավորանքները, միայն ուզում եմ իրական ուրախություն ցանկանալ ինձ, քեզ ու բոլորին, որ այդ երջանկությունն արտացոլվի ոչ թե մեր դեմքին՝ ժպիտի տեսքով, այլ բխի հոգուց և արտացոլվի մեր աչքերում:
Հաճելի տոնական օրեր և ամանորյա բարձր տրամադրություն բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Լավ մտածեք ընկեր ընտրելիս


Ես տասնյոթ տարեկան եմ, բայց կարծես մի մեծ կյանք եմ ապրել: Մեկ ամիս առաջ կրկին սիրահարվեցի մեկին և այնքան տարվեցի նրանով, որ առաջին իսկ հանդիպման ժամանակ տեղի տվեցի: Նա արդեն իմ չորրորդ տղամարդն էր: Թվում էր, որ վերջապես գտա երջանկությունս: Ամեն օր անհամբեր սպասում էի նրա զանգին, բայց մեր այդ առաջին հանդիպումից հետո նա անհետացավ: Երկու շաբաթ անց վերջապես զանգեց: Սիրտս ուրախությունից ալեկոծվեց, երբ լսեցի նրա ձայնը, բայց...կարծես գլխիս սառը ջուր լցրեցին: Նա ինձ սկսեց անպատվել, անվանեց լիրբ՝ հայտարարելով, թե ես իրեն վարակել եմ: