Ես տասնյոթ տարեկան եմ, բայց կարծես մի մեծ կյանք եմ ապրել: Մեկ ամիս առաջ կրկին սիրահարվեցի մեկին և այնքան տարվեցի նրանով, որ առաջին իսկ հանդիպման ժամանակ տեղի տվեցի: Նա արդեն իմ չորրորդ տղամարդն էր: Թվում էր, որ վերջապես գտա երջանկությունս: Ամեն օր անհամբեր սպասում էի նրա զանգին, բայց մեր այդ առաջին հանդիպումից հետո նա անհետացավ: Երկու շաբաթ անց վերջապես զանգեց: Սիրտս ուրախությունից ալեկոծվեց, երբ լսեցի նրա ձայնը, բայց...կարծես գլխիս սառը ջուր լցրեցին: Նա ինձ սկսեց անպատվել, անվանեց լիրբ՝ հայտարարելով, թե ես իրեն վարակել եմ:
Ողջու՜յն, սիրելի՛ բարեկամ: Քանի որ եկել ես, նե՛րս համեցիր: Ես սովորաբար այստեղ մենակ եմ լինում, կընկերակցես ինձ ցանկության դեպքում, կխորհդածենք միասին, կկիսվենք տպավորություններով: Միայն թե խնդրում եմ՝ անկեղծ լինես ինձ հետ, քանի որ ես ևս քեզ հետ զրուցելու համար նույն սկզբունքն եմ որդեգրել:
Показаны сообщения с ярлыком Նամականի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Նամականի. Показать все сообщения
Սրտի թելադրանքով, թե՞...
Դեռահասային տարիքը մարդու ամենադժվարին ժամանակահատվածն է, երբ արդեն փոքր չես, որ քո բոլոր հոգսերն ուրիշները հոգան, և ոչ էլ շատ մեծես, որ քեզ հետ հաշվի նստեն: Ավելին, երբեմն էլ անտեսում են քո ամենանուրբ զգացմունքները և իրենց կամքն են թելադրում:
Շատ չերկարացնեմ: Ես սիրահարվել եմ մի աղջկա: Սկզբնական շրջանում մեր մտերմությունը զուտ ընկերական էր, բայց գնալով հարաբերություններն այլ երանգ ստացան, և մենք միմյանց կապվեցինք սիրո ամենաջերմ զգացմունքներով: Թվում էր, որ մենք գտել ենք մեր երջանկությունը: Ի՞նչ կա ավելի գեղեցիկ, երբ սիրում ես ու սիրվում:
Բայց այդ երջանկությունը կարճ տևեց: Իմ ընտրյալը ծնողներիս դուր չեկավ հենց առաջին պահից: Դե նա օտարերկրացի է, ավելի ազատ ու անկաշկանդ, մի բան, որ իմ հարազատների համար անընդունելի է:
Այդ ամենի մասին հետո...
Ես նրան հանդիպեցի ընկերուհիներիցս մեկի տանը, որը նշում էր իր ծննդյան տարեդարձը: Հենց առաջին իսկ պահից նա ինձ դուր եկավ՝ բարձրահասակ, սև աչքունքով, գեղեցիկ կեցվածքով, մի խոսքով՝ այնպիսին, որին երազել եմ: Երևի ես էլ նրան հաճելի թվացի, քանի որ առաջինն ինձ հրավիրեց պարի: Երբ մենք նվագի հնչյունների տակ միմյանց հպված մեղմօրոր շարժվում էինք, ինչ-որ մի անծանոթ ջերմություն համակեց ինձ, և ես ուզում էի, որ նվագը չդադարի...
Մեկ շաբաթ անց ես դարձյալ հրավիրված էի ընկերական մի հավաքույթի, և, օ՜ զարմանք, այնտեղ էր նաև իմ ասպետը: Եվս մի զուգապար, և նա ինձ ժամադրեց: Ես համաձայնեցի: Մեր հանդիպումը կայացավ հենց երեկույթից հետո: Առաջին համբույրները, և ես թևեր առած տուն հասա: Իհարկե մայրիկիս ոչինչ չասացի. նա խստաբարո կին է, և եթե անգամ չաղմկեր, չհանդիմաներ, հազիվ թե հավանություն տար իմ քայլին: Իսկ ես անհամբեր սպասում էի հաջորդ հանդիպմանը, որի տեղն ու ժամն արդեն որոշված էր:
Подписаться на:
Сообщения (Atom)


