Հոգեբանական թեստ.պատրա՞ստ եմ արդյոք ծնող դառնալուն


Թեստ երիտասարդ մարդկանց համար 


Մտորեք այդ խնդրի շուրջ, անկեղծորեն պատասխանեք ստորև նշված հարցերին՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքներն ու հետևանքները: Պատասխանները նշեք՝ Ա(այո), Ո(ոչ), ՀՉ(համոզված չեմ).

1. Արդյո՞ք բավականաչափ հասուն մարդ եմ սեռական կյանք սկսելու և ընտանիք կազմելու համար:
2. Հոգատար կլինե՞մ ապագա ամուսնուս/կնոջս նկատմամբ:
3. Երեխաներ սիրու՞մ եմ:
4. Երկուսս էլ պատրա՞ստ ենք երեխաներ ունենալուն:
5. Կազդի՞ արդյոք այս տարիքում ծնող դառնալը մեր ապագա ծրագրերի վրա:
6. Կարո՞ղ եմ արդյոք այս տարիքում ապավեն լինել երեխայիս:
7. Պատրա՞ստ եմ խնամել և դաստիարակել երեխայիս:
8. Եթե չկարողանամ հոգալ երեխայիս բոլոր կարիքները, ապա կա՞ որևէ մեկը, որին կարելի է վստահել:
9. Ես իրո՞ք հիմա ցանկանում եմ ծնող դառնալ:


Կայացրեք ձեր որոշումը՝ հիմնվելով ձեր պատասխանների վրա.

1. Եթե գերազանցում է "այո" կամ "համոզված չեմ" պատասխանների թիվը, ապա մինչև որոշում կայացնելը մեկ անգամ ևս խորհեք ձեզ համար կարևոր բոլոր հանգամանքների շուրջ և խորհրդակցեք ձեր ապագա ամուսնու/կնոջ ծնողների հետ:
2. Եթե բոլոր ինը հարցերին կամ դրանց մեծ մասին պատասխանել եք "ոչ", ուրեմն դուք պատրաստ չեք ծնող դառնալուն:
3. Եթե դուք պատրաստ չեք ծնող դառնալուն, բայց որոշել եք սեռական կյանք սկսել և ընտանիք կազմել, ինքներդ ձեզ լրացուցիչ հարց տվեք՝ "Այս դեպքում ինչպե՞ս խուսափեմ անցանկալի հղիությունից":
4. Իսկ եթե չգիտեք՝ ինչպես խուսափել անցանկալի հղիությունից, ապա դիմեք բժիշկ-մասնագետներին, կարդացեք համապատասխան գրականություն:  

Комментариев нет:

Отправить комментарий