Փորձեք լիցքաթափվել


Երբեմն պատահում է, որ իրավիճակից ելնելով՝ շատ անհանգիստ և լարված եք լինում և լիցքաթափվելու կարիք եք զգում: Նման դեպքերում փորձեք կիրառել լարվածությունը նվազեցնելու հետևյալ տեխնիկան, որն ընդամենը տասը վայրկյան է պահանջում և կարող է կիրառվել ցանկացած պահի.
1. Երբ լարվածություն եք զգում, ասացեք ինքներդ ձեզ. "դա առնվազն անմտություն է, ինչը ես չեմ հանդուրժի իմ մարմնի նկատմամբ":
2. Խորը շունչ քաշեք:
3. Պատկերացրեք, որ ձեր լարվածությունը ձեր գլխում է, և դանդաղ արտաշնչելով պատկերացրեք, որ այն դուրս է գալիս ձեր քթանցքներից:
4. Երկրորդ անգամ խորը շունչ քաշեք:
5. Այժմ պատկերացրեք, որ ձեր լարվածությունը ձեր մարմնում է, և դանդաղ արտաշնչելով՝ պատկերացրեք, որ այն դուրս է գալիս ձեր ձեռքերից և ոտնաթաթերից:
Փորձերի միջոցով դուք կարող եք ինքնաբերաբար և արդյունավետ կիրառել այս տեխնիկան և հեշտությամբ դուրս գալ այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են լարել ձեր նյարդերը և ձեզ դարձնել անկառավարելի:

Комментариев нет:

Отправить комментарий