Լավ մտածեք ընկեր ընտրելիս


Ես տասնյոթ տարեկան եմ, բայց կարծես մի մեծ կյանք եմ ապրել: Մեկ ամիս առաջ կրկին սիրահարվեցի մեկին և այնքան տարվեցի նրանով, որ առաջին իսկ հանդիպման ժամանակ տեղի տվեցի: Նա արդեն իմ չորրորդ տղամարդն էր: Թվում էր, որ վերջապես գտա երջանկությունս: Ամեն օր անհամբեր սպասում էի նրա զանգին, բայց մեր այդ առաջին հանդիպումից հետո նա անհետացավ: Երկու շաբաթ անց վերջապես զանգեց: Սիրտս ուրախությունից ալեկոծվեց, երբ լսեցի նրա ձայնը, բայց...կարծես գլխիս սառը ջուր լցրեցին: Նա ինձ սկսեց անպատվել, անվանեց լիրբ՝ հայտարարելով, թե ես իրեն վարակել եմ: 

Առաջին պահին ոչինչ չհասկացա, բայց երբ ասաց, թե դա ինչ վարակ է, սարսափեցի: Չէի հավատում նրա խոսքերին. ես ինձ առողջ էի համարում, քանզի ինձ ոչինչ չէր անհանգստացնում: Վայր դրեցի հեռախոսափողը և ընկա ծանր ապրումների մեջ:Հիշեցի, որ վերջին երեք ամիսներին ունենում եմ անսովոր արտազատուկներ, թույլ ցավեր որովայնիս շրջանում: Ես այդ ամենը վերագրել եմ աղիքային խանգարումներին: Հիմա արդեն սկսեցի մտածել, որ դա գուցե վարակի հետևանք է... Իսկ ինչպե՞ս պարզեմ վիճակս, ու՞մ դիմեմ խորհրդի համար. եթե բժշկի՞ն, չի՞ հայտնի ծնողներիս կամ ստիպի պառկել հիվանդանոցում: Նույնիսկ մտածում էի ինքնասպանության մասին...
Այդ գիշեր ես արթուն անցկացրի: Առավոտ շուտ վազեցի ընկերուհուս մոտ, պատմեցի ամեն ինչ: Նա մի բարեհոգի բժշկի տեղ գիտեր, որն օգնում է անվճար: Այցելեցի նրան: Պարզվեց, որ, իրոք, հիվանդ եմ. ունեմ մի շարք սեռավարակներ, որոնք ախտահարել են արգանդափողերս: Բժիշկն ասաց, որ, բարեբախտաբար, դա ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) չէ և այդ ախտերը կարելի է բուժել, բայց եթե ուշացնեմ, կարող է չբեր դառնամ: Ասաց նաև, որ շատ կարևոր է պարզել, թե ումից եմ վարակվել, որպեսզի նա էլ բուժվի և չտարածի վարակը:
Տարակուսանքների մեջ էի՝ որտեղի՞ց ինձ այդ վարակը կպավ... Զանգահարեցի նախորդ զուգընկերոջս, որի հետ կապերս խզել էի երեք ամիս առաջ: Զայրացած ասացի՝ "Ինչու՞ ինձ չես զգուշացրել, որ հիվանդ ես": Սկզբում ինքն էլ զարմացավ, ասաց, որ զրպարտում եմ, թե ինքն առողջ է: Համենայն դեպս, խոստացավ հետազոտվել: Մեկ շաբաթ անց նա զանգահարեց ու ասաց, որ, իրոք, ինքը վարակված է, բայց թե ումից, չգիտի: Սիրտս, ասես, մի պահ կանգ առավ զայրույթից, երբ նա ավելացրեց, թե իմ նման "պատահական" ընկերուհիներ շատ է ունեցել և բոլորին գտնելն անհնար է...
Այդ խոսքերն ինձ այնքան անհանգստացրին, որ որոշեցի գրել այս նամակը և զգուշացնել հասակակակիցներիս: Երբ սեռական հարաբերություն եք ունենում որևէ մեկի հետ, պատկերացրեք, որ շփվում եք ոչ միայն նրա, այլև բոլոր այն մարդկանց հետ, որոնց հետ նա սեռական կապի մեջ է եղել առնվազն վերջին տարիների ընթացքում:  Եթե նրանցից որևէ մեկը վարակված է եղել որևէ սեռավարակով, ուրեմն դուք վտանգի տակ եք: Ուստի լավ մտածեք զուգընկեր ընտրելիս, իսկ եթե կասկած ունեք, որ վարակված եք, անպայման դիմեք բժշկի: 
Ես շատ շնորհակալ եմ այն տղայից, որն ինձ հայտնեց իմ հիվանդության մասին և աչքերս բացեց, շնորհակալ եմ և այն բժշկից, որն ինձ օգնեց կյանքիս այդ դժվարին օրերին: 

1 комментарий:

  1. Top 7 Casino Site of the Week 2021 - Lucky Club
    What are the best Online Casinos for 2021? · 1. Jackpot City Casino · 2. LeoVegas Casino 카지노사이트luckclub · 3. Jackpot Vegas Casino · 4. Red Tiger Casino · 5. BoVegas Casino

    ОтветитьУдалить