Հաստատակամ հաղորդակցություն


Կյանքը մարդկանց առջև մշտապես խնդիրներ է դնում և պահանջում դրանց վերաբերյալ կայացնել հստակ որոշումներ: Ոմանք, չընդունելով ընկերների այս կամ այն առաջարկը, չեն կարողանում մերժել և "ոչ" ասել, և հակառակը, հոգու խորքում համամիտ լինելով՝ դժվարանում են "այո" ասել: Բայց, ինչպես դիպուկ նշել է համաշխարհային գրականության սյուներից մեկը՝ իսպանացի մեծ մտածող Սերվանտեսը, "Լավ է շիկնանքը դեմքին, քան բիծը՝ սրտին":
Անհրաժեշտ է մշտապես և բոլոր հանգամանքներում պաշտպանել սեփական դիրքորոշումը, ասել այն, ինչ մտածում եք և մտածել, թե ինչ եք ասում: Արտահայտեք ձեր ներքին համոզմունքը, որը կարող է լինել նաև ընդհանուր կարծիքի արտահայտություն: Ամեն ոք պետք է ունենա իր համոզմունքը պաշտպանելու արիություն: Իսկ ով վախենում է, թե ուրիշները կհարձակվեն իր տեսակետների վրա, ուրեմն ինքն այնքան էլ վստահ չէ դրանցում, քանզի շատերի համոզմունքները սովորությունից ավելին չեն:
Սեփական համոզմունքները հստակ և վստահորեն ներկայացնելու համար անհրաժեշտ են որոշակի հմտություններ: Ահա մի քանի խորհուրդներ.
* որոշումն ընդունելուց առաջ համոզվեք, որ դա իրոք արտահայտում է ձեր սեփական դիրքորոշումը,
* եթե դա այդպես է, և որոշել եք "ոչ" կամ "այո" ասել, ասացեք անմիջապես՝ առանց ձգձգելու,
* եղեք հաստատակամ,
* եղեք անկեղծ,
* եղեք անմիջական,
* ձեր որոշումն արտահայտեք նաև ձեր պահվածքով,
* ուղիղ նայեք զրուցակցի աչքերին,
* մի փորձեք պատճառաբանել, որպեսզի ձեզ չկարողանան համոզել,
* ներողություն մի խնդրեք,
* խոսեք պարզ ու համոզիչ,
* կարճ կապեք,
* մի ամաչեք ու մի հուզվեք:

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить